Մուշում զինվորական ավտոմեքենա են պայթեցրել. Կան վիրավորներ19 սեպտեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքի Մուշ գավառում զինվորական ավտոմեքենա է պայթել, վիրավորվել է 2 զինծառայող, հայտնում է Haqqin.az-ը Haberturk-ի վրա հղումով: Ավտոմեքենան պայթեցրել են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները: Ըստ հեռուստաալիքի, ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է մեքենայի ընթացքի ժամանակ: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Ուժայինները գործողություն են սկսել վերոնշյալ շրջանում: Պայթյուն էր որոտացել սեպտեմբերի 12-ին Վանի վարչական շենքերի հարևանությամբ` իշխող ԱԶԿ կուսակցության տեղի բաժանմունքի և ոստիկանության բաժնի մոտակայքում: Տուժածների թիվը հասել է 48-ի: Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները: Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |