Ազգերի Անդյան միության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ազգերի Անդյան միության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ազգերի Անդյան միության խորհրդարանը սեպտեմբերի 17-ին 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել՝ դատապարտելով հայ ժողովրդի և մարդկության դեմ իրագործված հանցանքը ժխտելու բոլոր փորձերը:

Agencia Prensa Armenia-ն հայտնում է, որ Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուզի կողմից ներկայացված բանաձևը միաձայն ընդունվել է Մոնտևիդեոյում կայացած հանդիպմանը: Այս քայլով խորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել աշխարհասփյուռ հայությանը:

Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը «ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական փաստը՝ որպես ճշմարտության ու արդարության անվերապահ սատարման քայլ և որպես ամբողջ մարդկության համար նման ամոթալի քայլերի ժխտում»:

Ազգերի անդյան միությունը Լատինական Ամերիկայի երկրների տարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցություն է, որի կազմում ընդգրկված են Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը և Պերուն: Այն ստեղծվել է 1969 թվականին: Միության նպատակ է աջակցությունը ինտեգրման և սոցիալ-տնտեսական համագործակցության միջոցով մասնակից երկրների զարգացմանը, տնտեսական աճի արագացմանը և զբաղվածության ապահովմանը, լատինամերիկյան ընդհանուր շուկայի ստեղծմանը: Միության խորհրդարանը հիմնադրվել է 1979 թ., իսկ առաջին նիստը կայացել է 1984 թ.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---