ԵԱՀԿ-ն անհանգստացած է թուրք դիտորդներին Հայաստանի մերժումով, բայց պատժամիջոցներ չի կիրառի

PanARMENIAN.Net - Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ) անհնագստացած է Հայաստանի մերժումով ԵԱՀԿ ութ թուրք դիտորդներին, ում հանձնարարված է հետեւել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հայտնել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտտիրը, «դիտորդներին երկիր մտնելու մերժման փաստը արդեն իսկ վկայում է նախընտրական արշավի թափանցիկության թերի լինելու մասին»: «Հայաստանը խախտում է ԵԱՀԿ կարեւոր սկզբունքը ընտրություններին հետելու պրակտիկայում: Չէ որ, հրավիրելով մեկ դիտորդի` նա նաեւ հրավիրում է ԵԱՀԿ բոլոր 55 անդամ-երկրներին»,- նշել է նա:



Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ԵԱՀԿ-ն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ` Ուրդուր Գուննարսդոտտիրը հայտարարել է. «Նման դեպքերում ԵԱՀԿ-ն չի նախատեսում պատժամիջոցների կիառում: Մեր կազմակերպության նպատակն է աջակցել ընտրությունների անցկացմանը եւ դիտորդներ ուղարկել, իսկ դա քաղաքական խնդիր է, այլ ոչ թե իրավաբանական: Չեմ կարող ասել, թե ինչպիսի հետեւանքներ կունենա այդ քայլը Հայաստանի համար, սակայն բացարձակ հստակ է, որ ԵԱՀԿ-ի կողմից որեւէ պատժամիջոց չի կիրառվի», հայտնում է Deutsche Welle-ն:



Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Թուրքիայի դիտորդներին ընդունելու մերժումը պայմանավորված է նրանով, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---