ԼՂՀ նախագահը ստորագրել է Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հրամանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 11-ին հրաման է ստորագրել Սեյրան Օհանյանին Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում է Regnum-ը: Սեյրան Օհանյանը հանդիսանում է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի հավակնորդներից մեկը: Ավելին, մայիսի 2-ին նա հայտարարել է, որ առաջարկություն է ստացել այդ պաշտոնը գրավելու վերաբերյալ եւ արդեն համաձայնություն է տվել: Այսօր Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը ազատվել է, երբ այն գրավող Միքաել Հարությունյանը նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---