ԱՄՆ-ն ՌԴ-ին է մեղադրում Սիրիայում հումանիտար շարասյան ռմբակոծման համար. Լավրովը հերքել է մեղադրանքը21 սեպտեմբերի 2016 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայի ՄԱԿ հումանիտար ավտոշարասյանը հարված կարող էին հասցնել միայն ռուսական, կամ սիրիական զորքերը: ԱՄՆ հետախոզությունում հայտնել են, որ Սու-24 2 ռուսական ռմբակոծիչները եղել են հումանիտար շարասյանի օրդային տավածում, երբ հասցվել է հարվածը: Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Ըստ չհաստատված տվյալների, ավիահարվածից զոհվել է 12 մարդ, հայտնում է BBC-ին: Ըստ ՄԱԿ ներկայացուցչի, 31 բեռնատարից առնվազն 18-ը վնասվել է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հերքել է ԱՄՆ պաշտոնյաների կասկածները: Իս ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է սիրիական ՌՕ ուժերը չէին կարող գրոհել մարդասիրական շարասյունը, իսկ ՌԴ ՌՕՈւ-ն այնտեղ չի եղել, հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն ուսումնասիրել էր միջադեպի վայրի տեսագրությունները և որևէ զինամթերքի պայթյունի հետք չի հայտնաբերել: Գերատեսչությունը պնդում է, որ բեռնատարները հրկիզել են: Սեպտեմբերի 19-ին Բաշար Ասադի ուժերը հայտարարեցին հրադադարի շուրջ համաձայնությունից դուրս գալու մասին, որից մի քանի ժամ անց ընդդիմության կողմից գրավված Հալեպի թաղամասերը ռմբակոծվեցին: ՌԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ և նրանց կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծումը սեպտեմբերի 17-ին հարվածի տակ դրեց հրադադարի մասին համաձայնությունը: Հրադադարը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկեց մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և տևելու 10 օր, որին պետք է հաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |