Հայաստան են մատակարարվել «Է» մոդիֆիկացիայի «Իսկանդեր» հրթիռային համալիրներ՝ 300 կմ հեռահարությամբ21 սեպտեմբերի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: Այդ մասին է հայտարարվել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, որի ընթացքում էլ ցուցադրվել են ձեռքբերված համակարգերը: «Իսկանդերի» առավել հեռահար «Մ» մոդիֆիկացիայի համալիրները խոցում են թիրախները մինչև 500 կմ հեռավորության վրա, սակայն Հրթիռային տեխնոլոգիայի վերահսկման ռեժիմն արգելում է 300 կմ-ից ավել հեռահարությամբ հրթիռների արտահանումը: Մատակարարված համալիրների քանակը չի նշվում: Ըստ «Վեդոմոստի» պարբերականի, հայկական կողմին է տրամադրվել «Իսկանդերի» մեկ դիվիզիոն: Ըստ պարբերականի աղբյուրների, «Ռոսօբորոնէքսպորտը» որևէ առնչություն գործարքի հետ չունի. զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին: Ընդ որում, համակարգի մատակարարումը նախատեսված չէր նաև ՌԴ-ն ու Հայաստանի 200 մլն դոլարի զենքի մատակարարման պայմանագրով, «Իսկանդերները» մատակարարվել են այլ պայմանագրով: Ցուցադրվել են նաև հայկական բանակի այլ նորագույն ձեռքբերումներ, մասնավորապես՝ «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր, «Ինֆաունա» և Ռ325ՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |