Սերժ Թանկյանն ու ընկերները խնդրագիր են տարածել Հայաստանի անկախության առթիվ21 սեպտեմբերի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ՀՀ անկախության 25 ամյակի առթիվ ընկերների՝ Ատոմ Էգոյանի, Վահե Բերբերյանի, Հրանտ Թոխատյանի, Էրիկ Նազարյանի, Կառլա Կարապետյանի և այլ հայտնիների հետ խնդրագիր է տարածել Change.org կայքում: «Ընկերներ (Հայաստանում և աշխարհում), այսօր Հայաստանի անկախության 25-ամյակն է: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ նշելու այս փոքր, բայց հիասքանչ ժողովրդի որոշ հաջողությունները՝ միևնույն ժամանակ պայքարելով մտահոգող խնդիրների դեմ: Անկախությունը քիչ բան է նշանակում, երբ հասարակության ստվար հատվածը դժգոհ է: Այդ պատճառով ես և իմ ընկերները հայտարարություն ենք պատրաստել` հանուն Հայաստանի ժողովրդի և դրական քաղաքացիական փոփոխությունների ու բարեփոխումների աջակցության»,- գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում և կոչ արել ստորագրել խնդրագիրը Change.org կայքում: Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է. «Արդարադատություն Հայաստանում Մենք, որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին: Նկատի ունենալով 2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումներն ու բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, Մենք ասում ենք ՈՉ՛ համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։ Մենք ասում ենք Այո՛ բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։ Մենք ասում ենք Այո՛ շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին՝ Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով: Որպես հայերի համաշխարհային համայնք՝ մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և, այդպիսով, ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարություն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է: «Արդարադատություն Հայաստանում»-ը մտահոգ հայերի համաշխարհային կոալիցիա է, որոնք հավատում են Հայաստանի ժողովրդի հետ համերաշխությանը և նրան, որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ ու արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը՝ այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանը, և հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր բացառիկ արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծարարության, ժողովրդավարության և հույսի երկիր մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքն անհավատալի է»: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |