ԶԼՄ-ներ. Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Իսրայելի դեսպանատան վրա

ԶԼՄ-ներ. Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Իսրայելի դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկու անհայտ փորձել է ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նրանցից մեկը սպանվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԱԳՆ-ում պատրաստվում են Իսրայելում առաջին դեսպանին նշանակել հարաբերությունների վերականգնումից հետո:

Ըստ հայտնի տեղեկատվության, երկու մարդ է մոտեցել Իսրայելի դեսպանատանը բողոք հայտնելու նպատակով: Երբ դիվանագիտական ներկայացուցչության պահնորդական ծառայության աշխատակիցները հրահանգել են նրանց հեռանալ շենքի մոտից, կրակոցներ են լսվել: Հարձակվողներից մեկը սպանվել է, երկրորդը վիրավորվել դեսպանատուն ներխուժելու փորձի ժամանակ: Դեսպանատան աշխատակիցները թաքստոցում են:

2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա:

Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---