Երկու նոր նամականիշ՝ ՀՀ անկախության 25-ամյակին

Երկու նոր նամականիշ՝ ՀՀ անկախության 25-ամյակին

PanARMENIAN.Net - 2016-ի սեպտեմբերի 21-ին «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում: Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նամականիշերը ունեն 200 և 300 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել են Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: 200 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են «25 ամյակ» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը կապույտ երկնքի խորապատկերին՝ խորհրդանշելով երկրի 25-ամյա անկախությունը և պետականությունը:

300 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «25 ամյակ» գրառումը, որը կազմված է Երևան քաղաքի պատկերների կոլլաժի տեսքով՝ ցույց տալով նորանկախ պետության զարգացումը այս 25 տարիների ընթացքում:

Նամականիշերի դիզայնի հեղինակներն են «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Դավիթ Դովլաթյանը:

Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ. Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան Անվանագինը՝ 200դր Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ Տպաքանակը՝ 50,000

Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ. Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Դավիթ Դովլաթյան Անվանագինը՝ 300դր Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ Տպաքանակը՝ 50,000

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---