ՀՀ ղեկավարը ԵՄ դիտորդական առաքելություններից ակնկալում է ընտրական գործընթացների օբյեկտիվ գնահատականներ

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիության խորհրդարանական դիտորդական առաքելության պատվիրակությանը` Մարի Ան Իսլեր Բեգենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիտորդներին` մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում այստեղ գտնվելու եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Ռոբերտ Քոչարյանն ընտրությունները կարեւորել է երկու տեսանկյունից. նշելով, որ դրանք առաջինն են սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում ձեւավորվելու է նոր լիազորություններով խորհրդարան, եւ երկրորդը` նախորդում են նախագահական ընտրություններին: Երկրի ղեկավարի գնահատմամբ, նախընտրական շրջանը եւ բուն քարոզարշավն անցել են հանգիստ ու քաղաքակիրթ մթնոլորտում, քաղաքական ուժերը լայն հնարավորություններ են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները: Զրուցակիցները քննարկել են ընտրական գործընթացի, դրա դիտարկման հիմնական սկզբունքների հետ կապված հարցեր: Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել դիտորդներին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Եվս մեկ անգամ ընդգծելով միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու կառավարության վճռականությունը, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ դիտորդական առաքելություններից ակնկալել է օբյեկտիվ գնահատականներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---