Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը

Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներով հանդես եկան մի շարք երկրների ղեկավարներ։

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ կենտրոնակայանում կայացավ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի բացման արարարողությունը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։

Ասամբլեայի 71-րդՆստաշրջանի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մի շարք այլ երկրների ղեկավարներ։

Նույն օրը Նալբանդյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Օբամայի նախաձեռնությամբ անցկացված Փախստականների հարցերին նվիրված գագաթաժողովին։ Գագաթաժողովի համակազմակերպիչներն էին Հորդանանի, Մեքսիկայի, Գերմանիայի, Եթովպիայի, Շվեդիայի և Կանադայի ղեկավարները ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Գագաթաժողովի մասնակիցները քննարկել են փախստականներին օժանդակելու ուղիները, նրանց կարիքների գնահատման ու համատեղ ջանքերով միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---