Վարչապետը կոչ է արել վերջ տալ «պրիմիտիվ գողությանը»

Վարչապետը կոչ է արել վերջ տալ «պրիմիտիվ գողությանը»

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել վերջ տալ գողությանը:

Երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է էլեկտրոնային եղանակով ավիատոմսերի գնման համակարգը, վարչապետ Կարապետյանը հայտարարել է, որ ամեն անգամ բարդ եղանակներ են մշակվում պետական միջոցները խնայելու համար:

«Պրիմիտիվ գողությունը վերացրեք», - դիմելով կառավարությանը՝ ասել է վարչապետը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում սկսվել են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները:Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---