12 մայիսի 2007 - 14:08 AMT
Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Սեյրան Օհանյանը
Մայիսի 11-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Գեներալ-լեյտենանտ Օհանյանի հետ 5 տարի ժամկետով պայմանագիր է կնքվել, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Մինչեւ 2007 թվականի մայիսի 10-ը Սեյրան Օհանյանը զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: