Աբգարյանը Երևանում ներկայացրել է «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» գիրքը23 սեպտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ Նարինե Աբգարյանը սեպտեմբերի 22-ին ներկայացրել է «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» գիրքը՝ նախատեսված երեխաների համար: Այն ստեղծվել է համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմի սյուժեի վրա, որը 1986-ին «Հայֆիլմի» համար գրել էր սցենարիստ Արմեն Վաթյանը: Հեղինակը նշել է, որ գիրքը հավասարապես նաև Արմեն Վաթյանինն է: «Այստեղ փոքրիկների համար ներկայացված է հսկայի հզոր ուժը, որը ոչ թե քանդելու, այլ ստեղծելու համար է: Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես: Իմ կարծիքով` հենց այդ հրաշքի գաղափարն էլ ամենաշատը դուր կգա փոքրիկներին»,-ասել է Աբգարյանը, մեջբերում է Panorama.am-ը: Ներկայումս հեղինակն աշխատում է Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող գրքի վրա. «Այդ պատերազմը ես էլ եմ ապրել, զգացել, այդ ժամանակ բնակվում էի Հայաստանում: Նոյեմբերին նախատեսում եմ գնալ Արցախ՝ գրքիս համար լրացուցիչ նյութեր հավաքելու»: Իսկ իրեն գրողն այսպես է ներկայացրել. «Երևի ես բախտավոր մարդ եմ, ես անում եմ այն, ինչ ամենաշատն եմ սիրում՝ գրում եմ ու դրանով երջանիկ եմ»: Շնորհանդեսին ներկա գրքի պլաստիրինե նկարազարդումների հեղինակ նկարիչ Լևոն Աբրահամյանն էլ ասել է, որ սիրով է աշխատում մանկական գրքերի հետ. «Գրքերի այսպիսի նկարազարդումներն իր տեսակի մեջ նորություն են: Նկարներն ամբողջությամբ ստեղծվել է պլաստիրինից: Մեծ սիրով եմ աշխատել ամեն մի դելատի վրա, քանի որ աշխատանքիս գերխնդիրն է նկարների միջոցով բարություն հասցնել երեխաներին»: Շնորհանդեսին ներկա երեխաների համարժ Աբգարյանը գրքից հատվածներ ընթերցեց, զրուցեցնրանց ու նրանց ծոնողների հետ: Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, այս տարի՝ «Զուլալի» գիրքը: Կարդացեք նաև՝Նարինե Աբգարյանի վեպը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի կարճ ցուցակում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |