Արծվիկ Մինասյանին առաջարկել են բնապահպանության նախարարի պաշտոնը

Արծվիկ Մինասյանին առաջարկել են բնապահպանության նախարարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին առաջարկվել է բնապահպանության նախարարարի պաշտոնը: Այս մասին լուրը հաստատել է ինքը՝ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններին.

«Ես այդ առաջարկությունը քննարկելու եմ կուսակցությունում», - ասել է նա՝ հավելելով. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու: Այո, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել», - մեջբերում է Ա1+-ը։

Հարցին, թե արդյոք բացատրություն տրվե՞լ է, թե ինչու Կարապետյանն իրեն չի ուզում տեսնել այդ պաշտոնում, նա պատասխանել է. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, որովհետև յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում թիմը», - մեջբերում է Tert.am-ը:

Մինասյանը նշել է, որ շարունակում է կատարել իմ պարտականությունները. «Որևէ պաշտոն մեզ համար ինքնանպատակ չէ, մեր համաձայնագրի հիմնական նպատակն է բոլոր ուղղություններով գրանցել առաջընթաց։ Մենք ստանձնել ենք կառավարության գործի ամբողջական պատասխանատվություն և կապ չունի, թե որտեղ ենք այդ պահին պաշտոնավարում»։

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվել են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---