«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը՝ «Տարվա հուշադրամ»23 սեպտեմբերի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը: Հուշադրամի տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ 9250, տրամագիծը՝ 50,0 մմ, քաշը՝ 67,2 գ, որակը՝ սովորական (հնաձև), դրամաշուրթը՝ հարթ, տպաքանակը՝ 1000 հատ: Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը և Արամ Ուռուտյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Դիմերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). սգվոր մոր հուշարձան (Իժևսկ, ՌԴ, 2010 թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձե), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ, Ֆրանսիա, 2003 թ., հեղինակ՝ Դ. Երևանցի), խաչքար-հուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965 թ., հեղինակ՝ Ռ. Իսրայելյան), հուշասյուն-խաչքար (Գլենդել, ԱՄՆ, 2000 թ., հեղինակ՝ Ք. Քարիբյան): Ներքևում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան, Հայաստան, 1967 թ., հեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան): Դարձերես` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ (աջից ձախ). հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան, Հայաստան, 1989 թ., հեղինակ՝ Յու. Մինասյան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ, Սիրիա, 1990 թ., հեղինակներ՝ Վ. Բերթիզյան, Գ. Երամյան), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու, Բրազիլիա, 1966 թ., հեղինակ՝ Խոսե Հերեզ Ռեկալդե), խաչքար (Անտվերպեն, Բելգիա, 2003 թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյան): Ներքևում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007-ից: 2016 թ. մրցույթին մասնակցել են թվով 44 կազմակերպություն 29 երկրից (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն): Մասնակիցների կազմում եղել են. Լատվիայի, Լիտվայի, Ղրղզստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Իսրայելի, Մերձդնեպրյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը,Ռուսաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Իտալիայի, Ղազախստանի, Իսպանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Ֆինլյանդիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի դրամահատարանները: Մրցույթին ներկայացված էր ավելի քան 240 հուշադրամ և 21 հավաքածու: Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, կենտրոնական բանկերից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մասնագիտացված հրատարակչություններից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |