«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղարկվել է23 սեպտեմբերի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա: Լուրը հաստատել են Forpostart Production ընկերությունից, գրում է Panorama.am-ը: «Հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգը տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ չեղարկվում է»,- նշել են ընկերությունից՝ վստահեցնելով, որ տոմսերի գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ չեն լինելու: «Բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Եվ քանի որ համերգի կազմակերպիչը հենց Forpostart Production ընկերությունն է, տոմսերի գումարները կարող եք ստանալ անմիջապես՝ տոմսարկղերում վերադարձի պահին»,-ասաել են ընկերությունից՝ հավելելով, որ վերադարձը հնարավոր է նաև առաքումով: Forpostart Production-ը Երևանում պետք է կազմակերպեր նաև Է րոս Ռամազոտիի համերգը, որն այդպես էլ չկայացավ: Ընկերությունը դեռ ամբողջությամբ չի վերադարձրել Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |