12 մայիսի 2007 - 16:50 AMT
Այսօր Հելսինկիում տեղի կունենա Եվրատեսիլ-2007 մրցույթի եզրափակիչ փուլը
Այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի կունենա Եվրատեսիլ-2007 մրցույթի եզրափակիչ փուլը: Այդ հեղինակավոր երաժշտական մրցույթում հաղթելու համար կմրցեն 24 երկրների երգիչներ: Ըստ բուքմեկերների, մրցույթի գլխավոր ֆավորիտը Ուկրաինայի ներկայացուցիչ Վերկա Սերդյուչկան է, որը Անդրեյ Դանիլկոի բեմական կերպարն է:

Եվրատեսիլ-2007-ին Հայաստանը կներկայացնի երգիչ Հայկոն «Any Time You Need» երգով: Հայկոն հանդես կգա նախավերջինը, 23-րդը: Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում մայիսի 12-ին տեղական ժամանակով 24:00-ին:

Հիշեցնենք, որ 2006 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլին: Հանրապետությունը ներկայացնող երգիչ Անդրեն, որը կատարեց «Without your love» երգը, զբաղեցրեց 8-րդ տեղը: