Օտրի Տրիոն դաս-համերգ է անցկացրել դպրոցականների համար23 սեպտեմբերի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Երվանդ Քոչարի թանգարան էին այցելել դպրոցահասակ երեխաներ՝ ծանոթանալու մեծ նկարիչ, քանդակագործ Քոչարի կյանքին, ստեղծագործությանը։ Թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո դպրոցականներն ունկնդրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլի՝ Օտրի Տրիոյի համերգը։ Տրիոյի անդամները՝ ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը, ջութակահար Անժելա Հովհաննիսյանը և ալտահար Արևիկ Կոսյանը, նախ ներկայացրել են անսամբլի ստեղծման պատմությունը, պատմել իրենց երաժշտական գործիքների մասին, խոսել Կոմիտասի կենսագրության, նրա երաժշտական ժառանգության, հայկական մշակույթի մեջ Կոմիտասի դերի մասին, ապա պատասխանել են երեխաների հարցերին։ Օտրի Տրիոն կատարել է Կոմիտասի ստեղծագործություններից, հնչեցին նաև Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի գործերից։ Տրիոյի երաժիշտները նշել են, որ նման ինտերակտիվ երաժշտական դաս-համերգները շատ արդյունավետ են, մեծ գիտելիքներ են փոխանցում երեխաներին, նրանց մեջ սերմանում սեր երաժշտության նկատմամբ։ Ծրագրի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օտրի Տրիոյի անսամբլը կազմավորվել է 2016-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |