Ստամբուլում հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների հարցը Թուրքիայի խորհրդարանում է

Ստամբուլում հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների հարցը  Թուրքիայի խորհրդարանում է

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների հարցը հասել է Թուրքիայի խորհրդարան:

Թուրքիայում ուսումնական տարվա սկզբից հայկական Սուրբ Խաչ Տպրեվանք և Քալֆայան վարժարանների պատերին գրված ռասիստական գրությունները խորհրդարանի օրակարգ է բերել Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով խնդրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին առիթի դեպքում պատասխանել, թե ի՞նչ պատիժ է նախատեսվում նման քայլեր իրականացնողների դեմ, Ստամբուլի հայ համայնքի թերթերից ՀայԹերթին հղումով գրում է Tert.am-ը:

Սեպտեմբերի 19-ին Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Քալֆայան վարժարանի մոտ թուրք ազգայնականները թողել են «Թող ապրի թուրք ռասսան» գրությունը: Ավելի վաղ` Սուրբ Խաչ Դպրեվանքի պատերի վրա նկատվել էր «Տանջանք հային» գրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---