Բասկերի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բասկերի (Իսպանիա) խորհրդարանի ապրիլի 20-ի ընդլայնված նիստում հռչակագիր է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, հռչակագրի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Մարդկության պատմության մեջ առաջին ծրագրված եւ կազմակերպված ցեղասպանությունն իրականացվել է երիտթուրքերի` պանթուրքիզմի հետեւողական հետնորդների կողմից, որի արդյունքում սպանվել է գրեթե երկու միլիոն հայ: Այդ հանցագործությունը պետք է դատապարտվի ապագայում նրա կրկնությունից խուսափելու համար: Նաեւ պետք է վերականգնվեն զոհերի ազգային իրավունքները եւ դատապարտվեն մեղավորները: Այդ ցեղասպանությունը պետք է դատապարտվի բասկերի եւ աշխարհի բոլոր ժողովրդների կողմից: Բասկերը դատապարտում են էթնիկ, կրոնական եւ քաղաքական խտրականությունը: Այս հռչակագրով բասկերի խորհրդարանն իր ձայնն է միացնում այլ պետական ինստիտուտների ձայնին, այդ թվում Եվրախորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի եւ այլ երկրների խորհրդարանների ձայներին:



Բասկերի խորհրդարանը 6 հոդված է ընդունել, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության իրական լինելը, դատապարտում է Թուրքիայի կողմից այդ փաստի սիստեմատիկ ժխտումը եւ Հայաստանի սահմանների շրջափակումը: Ավելին, Բասկերի խորհրդարանը նախագահ Իզասկուն Բիլբաո Բարանդիկի կողմից ստորագրված հռչակագրով իր համակրանքն է հայտնում հայ ժողովրդին եւ սատարում է ժողովրդավարական գործընթացների զարգամանն ուղղված Հայաստանի ջանքերին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---