Իրանի ԱԳ նախարար. Սիրիայի հարցում փոխզիջում է հարկավոր

Իրանի ԱԳ նախարար. Սիրիայի հարցում փոխզիջում է հարկավոր

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման համար հարկավոր է օգտվել Իրանի «միջուկային ծրագրի» շուրջ բանակցությունների փորձից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այդ մասին նա ասել է ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Միջազգային հարաբերությունների խորհրդում: Զարիֆը նշել է, որ «Սիրիայի ապագայի բոլոր պատկերները հիմնված են զրոյական մոտեցման վրա»: Նա հավելել է, որ «միջուկային ծրագրի» շուրջ բանակցությունները նույնպես մեկնարկել են ծայրահեղ տարբեր դիրքորոշումներից:

«Դրանք սկսվել են զրոյական հարստացման մասին պնդումներից», ինչը նույնն է, թե ասել ՝ «Ասադը պետք է հեռանա»: Դա չաշխատեց: Անշուշտ մենք պատրաստ ենք որոնել քաղաքական լուծում, որը պետք է ներառի բոլոր կողմերի զոհերին, այդ թվում ՝ կառավարությունը»,-ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ մեկ այլ կարևոր խնդիր է ընդդիմության զատումը «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններից:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը չեղարկել է Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը ստանձնել է իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կասեցրել է բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---