«Բժիշկներ առանց սահմանների». Հալեպում 2 օրում ավիահարվածներից 23 մարդ է զոհվել

«Բժիշկներ առանց սահմանների». Հալեպում 2 օրում ավիահարվածներից 23 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Ըստ հումանիտար «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Հալեպի արևելյան հատվածում ավիահարվածների հետևանքով երկու օրում 23 մարդ է զոհվել:

«Միայն վերջին երկու օրում հիվանդանոցները, որոնց սատարում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, ընդունել է 145 տուժածի և 23 մահ է արձանագրել»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, գրում է «Կոմերսանտը»:

Կազմակերպությունը հայտարարել է, որ օգնում է Հալեպի 8 հիվանդանոցի, իսկ ընդհանուր առմամբ Սիրիայում՝ ավելի քան 150 հիվանդանոցի և բուժկենտրոնի:

Սեպտեմբերի 19-ին Բաշար Ասադի ուժերը հայտարարեցին հրադադարի շուրջ համաձայնությունից դուրս գալու մասին, որից մի քանի ժամ անց ընդդիմության կողմից գրավված Հալեպի թաղամասերը ռմբակոծվեցին: ՌԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ և նրանց կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծումը սեպտեմբերի 17-ին հարվածի տակ դրեց հրադադարի մասին համաձայնությունը:

Հրադադարը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկեց մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և տևելու 10 օր, որին պետք է հաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---