12 մայիսի 2007 - 19:05 AMT
17:00-ի տվյալներով Հայաստանում քվեարկել է ընտրողների 45,8 տոկոսը
Տեղական ժամանակով 17:00-ի տվյալներով Հայաստանում քվեարկել է 1 միլիոն 60 հազար 653 ընտրող կամ ընտրողների 45,8 տոկոսը: Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, Երեւանում քվեարկել է ընտրողների 42,8 տոկոսը, Արագածոտնի մարզում` 56 տոկոսը, Արմավիրի մարզում` 44,3 տոկոսը, Արարատի մարզում` 52,3 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 48,7 տոկոսը, Կոտայքի մարզում` 48,3 տոկոսը, Լոռվա մարզում` 43,2 տոկոսը, Շիրակի մարզում` 40,8 տոկոսը, Սյունիքի մարզում` 52,7 տոկոսը, Վայոց Ձորի մարզում` 54,9 տոկոսը, Տավուշի մարզում` 46,3 տոկոսը: Նշենք, որ առաջիկա ընտրություններում ձայնի իրավունք ունեն Հայաստանի 2 մլն 285 հազար 830 քաղաքացիներ: Հանրապետության ողջ տարածքում 8:00-ին բացվել է 1 հազար 923 ընտրատեղամաս Ազգային Ժողովի ընտրությունների քվեարկության անցկացման համար: Մինչ 20:00-ն ընտրողները կարող են քվեարկել կուսակցության կամ պատգամավորության թեկնածուների համար: