Քրդերը բեռնատար գնացք են պայթեցրել Վանում26 սեպտեմբերի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում: Ռումբի պայթյունի հետևանքով 1 մարդ վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Ըստ ոստիկանությունում գործակալության աղբյուրի, բեռնատար գնացքը պայթեցվել է Սարայ շրջանում` Իրանի հետ սահմանին: 3 վագոն վնասվել է: Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբեյազիտ շրջանում (պատմական Բայազետի արևելյան շրջան) «Քրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները խոշոր հարձակում են իրականացրել, որի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր և իշխանական պահակախմբերի 7 անդամ: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |