WSJ. Անվստահությունը ՌԴ և ԱՄՆ միջև խարխլում է հրադադարը Սիրիայում

WSJ. Անվստահությունը ՌԴ և ԱՄՆ միջև խարխլում է հրադադարը Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի ձախողումը զրոյացնում է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարում երկրների համագործակցության շանսերը: Պատճառը` Մոսկվային ու Վաշինգտոնին տարանջատող անվստահությունն ու թշնամանքն են, հայտնում է The Wall Street Journal-ը:

ՌԴ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում փոխադարձ կասկածների տարիներ են եղել, որոնք հաղթահարել է հարկավոր: Պարբերականը նշում է, որ այժմ ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները չափազանց բարդ են: Դրանք սրվել են հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո և վատթարագույն վիճակում են սառը պատերազմից հետո:

ԱՄՆ պաշտոնյաները նաև մեղադրում են Մոսկվային Վաշինգտոնի շահերին հակադրվելու և ԱՄՆ հզորությունը խարխլելու նկրտումների մեջ: Պարբերականը հայտնում է, որ սառը պատերազմի ոճով հռետորաբանությունն ավելացել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելուց հետո, ինչին, իբր, մեղսակից են ռուս հաքերները:

Անվստահություն են սերմանել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում, սակայն, ըստ պարբերականի, ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են գործակցել Աֆղանստանի մասով: Նաև, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը դրական դերակատարութուն է ունեցել Իրանի դեմ պատժամիջոցների հարցում և ճնշում է գործադրել Իրանի վրա` հասնելու համար միջուկային համաձայնության, հայտնում է «Կոմերսանտը»:

Սեպտեմբերի 25-ի երեկոյան ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ էր գումարել Սիրիայի հարցով: Քննարկելով Հալեպում ստեղծված իրավիճակը, որտեղ վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև, ԱՄՆ-ն և դաշնակիցները բանակցությունները ձախողելու հիմնական մեղքը բարդեցին ՌԴ վրա: Սիրիայի ընդդիմության 30 խմբավորում Մոսկվային անվանել է Ասադի «ռեժիմի հովանավոր» և մերժել է նրա հետագա միջնորդությունը կարգավորման մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---