70 բեռնատարով մարդասիրական օգնություն է հասցվել Սիրիայի պաշարված շրջաններին

70 բեռնատարով մարդասիրական օգնություն է հասցվել Սիրիայի պաշարված շրջաններին

PanARMENIAN.Net - Վերջին 6 ամսում առաջին անգամ մոտ 70 բեռնատարով մարդասիրական օգնություն է հասցվել Սիրիայի 4 պաշարված շրջան:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ ավտոշարասյունը սննդամթերք ու դեղորայք է հասցրել Դամասկոսի մոտակա Մադայա և Զաբադանի քաղաքներ, Իդլիբ գավառի գյուղեր` Ֆուա և Քեֆրայա, հայտնում է BBC-ին:

Մադայայում, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանին և վերահսկվում է ապստամբների կողմից, մոտ 40.000 մարդ է մնում: Կառավարական զորքերը մոտ մեկ ամիս է պաշարված են պահում քաղաքը: Զաբադանիում մոտ 1000 խաղաղ բնակիչ կա:

Ըստ ՄԱԿ տվյալների, Քեֆրայայում և Ֆուայում մոտ 20.000 մարդ է մնում: Այդ գյուղերը պաշարված են ապստամբների կողմից 2015-ի ապրիլից:Ավտոշարասյան մասնակիցներից մեկը պատմել է, որ հումանիտար բեռների առաքումը հաջող է անցել:

Ավելի վաղ Հալեպի արվարձանում գնդակոծության տակ էր ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Հալեպում ինտենսիվ մարտերի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի: Կազմակերպության տվյալներով՝ առնվազն մեկ ջրի պոմպակայան վնասվել է, իսկ ռազմական գործողությունները թույլ չեն տալիս այն վերանորոգել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---