13 մայիսի 2007 - 00:59 AMT
15 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում 1060 ընտրող քվերակել է ՀՀԿ-ի օգտին
15 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում խորհրդարանական ընտրություններում հսկայական առավելությամբ առաջին տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ինչպես հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբրամ Բախչագուլյանը, 15 ընտրատեղամասերում 1060 ընտրող քվերակել է ՀՀԿ-ի օգտին: Ապա, ձայները հետեւյալ դասավորությունն են ստացել.

ՀՅԴ Դաշնակցություն- 135 ձայն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 86 ձայն

«Օրինաց երկիր» կուսակցություն- 45 ձայն

ՄԱԿ- 23 ձայն

Ժողովրդական կուսակցություն- 19 ձայն

«Ազգային միաբանություն» կուսակցություն- 11 ձայն

«Ժառանգություն» կուսակցություն- 5 ձայն

Հայաստանի Ժողովրդական կուսակցություն- 5 ձայն

Ազգային-դեմոկրատական կուսակցություն- 4 ձայն

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն- 4 ձայն

«Իմպիչմենտ» դաշինք- 3 ձայն

«Հանրապետություն» կուսակցություն- 3 ձայն

Հայաստանի Երիտասարդական կուսակցություն- 2 ձայն

Հայաստանի Մարքսիստական կուսակցություն- 2 ձայն

«Ազգային համաձայնություն» կուսակցություն- 1 ձայն

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն- 1 ձայն

«Նոր ժամանակներ» կուսակցություն- 1 ձայն

ՀԴԿ- 0 ձայն

Միավորված լիբերալ-ազգային կուսակցություն- 0 ձայն

Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցություն- 0 ձայն

«Քրիստոնյա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն- 0 ձայն: