«Ես եմ» երիտասարդական կինոփառատոնի հաղթողները հայտնի են

«Ես եմ» երիտասարդական  կինոփառատոնի հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - «ԵՍ եմ» IX Միջազգային երիտասարդական կինոփառատոնի շորջանակում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-17 Աղվերանում, ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և այլ երկրներից։

Հայտնի են դարձել հաղթողների անունները։

«ԵՍ ԵՄ» IX Միջազգային երիտասարդական կինոփառատոնի մրցանակ են ստացել՝ռեժ. Չոլպոնայ Բորուբաևայեվան (Ղրղզստան) «Հող ու մոխիր» խաղարկային ֆիլմի համար, ռեժ.Մերի Գրիգորյանի (Հայաստան) «Մինուս մեկ» խաղարկային ֆիլմըԹեմայի օրիգինալ լուծման համար, ռեժ.Ստելլա Տեր-Հակոբյանի (Հայաստան) Խնուսիկ վավերագրական ֆիլմը՝լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Ֆիլմի օպերատոր Ռազմիկ Փաշիկյանը այս պահին ծառայում է հայոց բանակում։

Գլխավոր մրցանակը՝ Grand prin ստացել է ուսանողուհի Էլեն Զոհրաբյանը (Հայաստան) «Ջերմիկ» վավերագրական ֆիլմի համար։

Դիպլոմներ ստացան՝ռեժ. Արսեն Սարգսյանը («Պատանդը» խաղարկային ֆիլմ),ռեժ. Քրիստինա Հակոբջանյանը («Դդմաջազ» անիմացիոն ֆիլմ),ռեժ. Սարա Ջին Կրուչովսկին (ԱՄՆ) («Ամեն անգամ այս սառած վաֆլիները տեսնելիս քեզ եմ հիշում» ֆիլմ),ռեժ.Անաստասիա Չեռնովան (Ռուսաստան) ( «Սոխակն ու վարդը» անիմացիոն ֆիլմ), ռեժ.Մարի Մարգարյանը ( «Ինձ ասում եմ ես Կուբրիկին եմ նման» վավերագրական ֆիլմ),ռեժ. Թամարա, Միրզոյանը («Վերադարձ» խաղարկային ֆիլմ),ռեժ. Սերգեյ Կլիմենկոն (Ուկրաինա) ( «Եւ նորից անձրև» խաղարկային ֆիլմ),ռեժ.Նոնա Մինասյանը ( «Ամնեզիա» խաղարկային ֆիլմ),ռեժ.Գարիկ Ավագյանը ( «Ես լսեցի մի անուշ ձայն» վավերագրական ֆիլմ),ռեժ.Նարինե Սայադյանը ( «Երկու կես» խաղարկային ֆիլմ)ռեժ.Անդրանիկ Հարությունյանը( «Գորգեր» վավերագրական ֆիլմ)․

Օպերատորական վարպետության համար դիպլոմ է հանձնվեց «Ջերմիկ» վավերագրական ֆիլմի օպերատոր Տիգրան Մելքոնյանին,Կինեմատոգրաֆիստների Միության դիպլոմ շնորհվեց «Անտեսվածը» վավերագրական ֆիլմին ռեժ.Մարի Միքաելյան Հայրենասիրական ֆիլմի ստեղծման առաջին փորձ ( Հայաստան) և Կինեմատոգրաֆիստների մրցանակ «Արարատ» խաղարկային ֆիլմին ռեժ. Կարեն Մարտիրոսյան (Ռուսաստան) Հայրենասիրական ոգու համար։

Փառատոնին ներկա գտնվեցին անվանի հյուրեր՝ Շաքե Թուխմանյանը, Ժան-Պիեր և Արման Նշանյանները, Սամվել Սևադան, Դավիթ Մուրադյանը։

Ներկա էին Փառատոնի նախագահ՝ ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը և Փառատոնի տնօրեն՝ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ժյուրիի անդամներ՝ կինոգետ Աննա Երզնկյանը, օպերատոր Սուրեն Թադևոսյանը և ռեժիսորներ Տարոն Պետրոսյանը, Արսեն Գասպարյանը, Մանանա Հակոբյանը։

Հայաստանի DJ-ների ասոցիացիայի աջակցությամբ անցկացվեցին երեկույթներ, որ ապահովեցին մասնակիցների բարձր տրամադրությունը։

Կինոփառատոնը անցկացվում է Երևանում 2004-ից Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո: Փառատոնի խնդիրներն ու նպատակներն են՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը և նրանց ուղղորդել դեպի ինքնուրույն կյանք, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և սփյուռքի կինոգործիչների միջև, խթանել փորձի և գործի փոխանակմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---