Մելիք գյուղի դպրոցը վերանորոգվել է արգենտինահայ ընտանիքի միջոցներով26 սեպտեմբերի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Մելիք գյուղում(Արագածոտնի մարզ) բացել է համայնքի միջնակարգ դպրոցը, որը հիմնանորոգել է արգենտինահայ Հրաչ և Մարի Սուրենյան ամուսինների օժանդակությամբ: Բացման արարողությունը կայացել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, ծրագրի հովանավոր ամուսնների, արգենտինահայ բարերարների ավելի քան երկու տասնյակ հյուրերի, հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, պաշտոնյաներ, հյուրեր: Հանդիսությունը մեկնարկել է համայնքի Սուրբ Հովհաննես (1895թ) եկեղեցում մատուցված սուրբ պատարագով, որի ընթացքում կատարումով հոգևորականներին միացել է նաև բարերար, սարկավագ Հրաչ Սուրենյանը: Տոնական օրը տեղի է ունեցել նաև բարերարների հովանավորությամբ համայնքի 17 երեխայի մկրտությամբ: Դրանից անմիջապես հետո մեկնարկել է վերանորոգված դպրոցի բացման հանդիսությունը, որը եզրափակվեց ազգային երգ ու պարով, ասմունքով: «Ամեն երկիր ունի զարգացման իր ռեսուրսը, Հայաստանի դեպքում դա գիտելիքն է, որը ձևավորվում և ամրապնդվում է դպրոցում: Այստեղ է կրթվում Հայաստանի այն ապագան, որի մասին բոլորս երազում ենք: Մաղթում եմ, որ լավ կրթություն ստանաք և այն ներդնեք հայրենիքի շենացման գործում»,- ողջույնի խոսքում նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Գյուղապետ Դերենիկ Շահբազյանը համայնքի անունից Սուրենյաններին Մելիքի պատվավոր քաղաքացու հավաստագիր հանձնեց: 1994թ.-ի կառույցը հիմնանորոգումից հետո ունի՝ նոր տանիք, դռներ ու պատուհաններ, սանհանգույցներ, վերափոխված հատակ, էլեկտրականության նոր համակարգ: Արդիականացվել է նաև շենքի արտաքին տեսքը. կատարվել է արտաքին պատերի հարդարում, նորացվել նախամուտքը, բարեկարգվել բակային տարածքը: Նորակառույց կաթսայատունն ու ջեռուցման համակարգն էլ թույլ են տալիս դասերը հարմարավետ պայմաններում անցկացնել նաև ցուրտ ամիսներին, ինչը կարևոր է խստաշունչ կլիմա ունեցող այս տեղանքի համար: Կրթօջախում այսօր ուսանում է 153 աշակերտ: Դպրոցի տնօրեն Արթուր Ղևոնդյանի խոսքով՝ 12-ամյա կրթություն ստանալուց հետո, ամեն տարի 8-ից 10 շրջանավարտ ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: 17-րդ դարում հիմնված գյուղն ունի մոտ 1300 բնակիչ: Համայնքը գտնվում է Ապարանից մոտ 20 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, և ունի բարձրալեռնային շրջանին բնորոշ խիստ կլիմա: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |