«Ամառային ճամբար» ծրագիրն իրականացվել է 7-րդ անգամ՝ սոցիալապես անապահով երեխաների համար26 սեպտեմբերի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը կրկին հնարավորություն է ընձեռել թեքեյանցի աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացնել Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրը, որն արդեն յոթերորդ տարին է իրականացվում, բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: 2016-ին ևս ծրագրի շահառուներն էին մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով աշակերտներ Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցներից: Ճամբարը հյուրընկալել է և համախմբել Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից և Բերձորից ժամանած թվով 75 թեքեյանցու, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների և ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով: Երեխաները մասնակցել են գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, գիշերային և ցերեկային արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցառումների լավագույն մասնակիցները պարգևատրվել են գավաթներով ու շնորհակալագրերով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |