ԱՄՆ աստղագնացները Մարս կգործուղվեն. Կոնգրեսը հաստատել է օրենքը և $19,5 մլրդ հատկացրել

ԱՄՆ աստղագնացները Մարս կգործուղվեն. Կոնգրեսը հաստատել է օրենքը և $19,5 մլրդ հատկացրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրենքին, որով ամերիկացի աստղագնացները կգործուղվեն Մարս: Փաստաթղթում ամրագրված են առաքելության ժամկետներն ու ֆինանսավորման ծավալները:

Բյուջեն կազմում է $19,5 մլրդ: Ըստ օրինագծի, ԱՄՆ առաջին քաղաքացին Կարմիր մոլորակում պետք է հայտնվի առաջիկա 25 տարում: Այդ նպատակով գործակալության գործընկերները ստեղծում են Orion մարդատար տիեզերանավը և գերծանր SLS (Space Launch System) հրթիռը, հայտնում է Lenta.ru-ն:

Ընդունված փաստաթղթում առաջին անգամ օրենսդրորեն ամրագրված է մարդուն Մարս ուղարկելու ԱՄՆ մտադրությունը:

ԱՄՆ տիեզերական ծրագիրը բազմիցս է փոփոխությունների ենթարկվել, կապված, մասնավորապես, նախագահի աշխատակազմի դիրքորոշման փոփոխման հետ: Մասնավորապես, դեմոկրատ Բարաք Օբաման պետության ղեկավար ընտրվելուց հետո որոշեց փակել Constellation ազգային լուսնային ծրագիր, որը մեկնարկել էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---