Եվրահանձնաժողովը պատրաստ է €90 մլն ներդնել ԵՄ ռազմարդյունաբերության մեջ

Եվրահանձնաժողովը պատրաստ է €90 մլն ներդնել ԵՄ ռազմարդյունաբերության մեջ

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկել է 90 մլն եվրո ներդնել 2017-2019թթ. Եվրամիությունում ռազմարդյունաբերության զարգացման համար: Այդ մասին հայտնել է Եվրոպական պաշտպանական գործակալության տնօրեն Ժորժ Դոմեկը:

«Արձագանքելով ԵՄ առաջնորդների կոչին` Եվրահանձնաժողովն առաջարկել է 90 մլն եվրո ներդնել 2017-2019թթ. պաշտպանության ոլորտում հետազոտությունների համար»,-ասել է Դոմեկը:

Նա նշել է, որ Եվրամիությունն այդպիսով առաջին անգամ իր պատմության մեև «ճանապարհ է բացում պաշտպանական բնույթի նշանակալի հետազոտությունների համար` սկսած 2021-ից»: Դա կարվի ԵՄ բյուջեից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Եվրահանձնաժողվոի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր Եվրամիությունը պետք է քաղաքացիական և ռազմական գործողությունների հրամանատարության միասնական կենտրոնակայան ստեղծի: Ըստ նրա, ժամանակն է համախմբել ԵՄ անդամ պետությունների պաշտպանական կարողությունները: «Լիսաբոնի պայմանագիրը թույլ է տալիս ԵՄ անդամներին համատեղել պաշտպանական հնարավորությունները մշտական գործող կառույցում: Կարծում եմ` ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից»,-ասել է նա:

Սեպտեմբերի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա ավարտին հայտարարեց, որ տեսանելի ապագայում Եվրամիության բանակ չի ստեղծվի:

Քաղաքագետները նշում են, որ արդեն 20 տարի շարունակ քննարկվող ԵՄ բանակի ստեղծման գաղափարը վերջնականապես արգելակվեց, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: Սեփական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին ավանդաբար կողմ են Գերմանիան և Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է եղել դրան, իսկ ԵՄ-ից դուրս դեմ է եղել ԱՄՆ-ն, հավանաբար, մտավախություն ունենալով, որ նման կառույցի ձևավորումը կարող է խարխլել ՆԱՏՕ-ի դերը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---