ԶԼՄ-ները հայտնել են ԻՊ նոր «պաշտպանության նախարարի» անունը26 սեպտեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» նոր «պաշտպանության նախարար» է դարձել Իրաքի սահմանապահ զորքերի նախկին սպա Յասին ալ Մուադիդին: Ըստ աշխարհազորայինների տվյալների, իրաքցի Ալ Մուադիդին բանակում ունեցել բրիգադի գեներալի կոչում: Նա ԻՊ շարքերն է անդամագրվել խմբավորման վաղ փուլերում` մոտ 5 տարի առաջ: «ԻՊ պարագլուխները հավաքվել են Անբար գավառում և Աբու Տահա մականունով գրոհային Յասին ալ Մուադիդիին պատերազմի նախարար են ընտրել սպանված Աբու Ումար աշ Շիշանիի փոխարեն»,-ասել է աշխարհազորայինների հետախուզության ղեկավար Նազեմ ալ Ջուղայֆին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Al Mada-ի վրա հղումով: Հուլիսին «Իսլամական պետությունը» հաստատեց այսպես կոչված «պատերազմի նախարար» Աբու Ումար Շիշանիի մահվան փաստը, որը հայտնի է նաև որպես Թարխան Բատիրաշվիլի: 2016-ի մարտին Աշ Շիշանիի մահվան մասին հայտարարել էր Պենտագոնը: Ասվում էր, որ ահաբեկիչը վիրավորվել է ամերիկացիների ավիահարվածի հետևանքով և հետո` մահացել: Սակայն այն ժամանակ ԻՊ-ն դա չհաստատեց: Ինչպես այն ժամանակ ասում էին պաշտոնյաները, Աշ Շիշանին Ալ Շադադի էր մեկնել Ռաքքայից, որը համարվում է ԻՊ «մայրաքաղաքը»` հանդիպելու համար գրոհայինների հետ, որոնք ծանր մարտեր են վարում տարածաշրջանում: Աբու Ումար աշ Շիշանին ծնվել է 1986-ին` Վրաստանի Պանկիսի կիրճի գյուղերից մեկում: Նա ծառայել է վրացական բանակում, հետո դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար: 2012-ին նա մեկնել է Թուրքիա, դարձել է ԻՊ դաշտային հրամանատարներից մեկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |