ՀՀ Ժողովրդական կուսակցությունն ընտրությունների օրը կատարված ամեն բան անվանել է «լավ բեմադրված ներկայացում»

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարող այժմ ստույգ ասել, թե խորհրդարանական ընտրություններին ինչպիսի խախտումներ են եղել, քանի որ վերջնական արդյունքներ դեռ չկան: Սակայն մեզ հաջողվել է պարզել, որ 29/11 ընտրատեղամասում (որտեղ, իդեպ քվերակել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը) ցուցակներում բազմաթիվ անճշտություններ կային: Օրինակ, սա 30 հասցեներից կազմված ցուցակ է: Մի շենքում 20 մարդ է գրանցված, իրականում ապրում է 8 մարդ, մնացածը մահացել են»,- մայիսի 13-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Սակայն, ինչպես նկատել են լրագրողները, այդ «մահացածներից» մեկը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ողջ եւ առողջ կին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն է: Երբ նրանք դա մատնանշել են մամլո քարտուղարին, Ռուզան Խաչատրյանը կաշկանդվել է եւ հայտարարել, որ ինքը «չի նկատել» այդ ազգանունը:



Մի փոքր հապաղումից հետո Խաչատրյանն սկսել է խոսել այլ խախտումների մասին, մասնավորապես, այն փաստի մասին, որ ընտրողներին զանգվածային կերպով տեղափոխում էին ընտրատեղամասեր: Ընտրությունների օրը կատարված ամեն բան անվանելով լավ բեմադրված ներկայացում` ՀԺԿ մամլո քարտուղարը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ չի կարող ասել` ինչպիսի խախտումներ են եղել, քանի որ ձայները դեռ չեն հաշվարկվել: «Մենք հայտարարությամբ հանդես կգանք քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո»,- ասել է Խաչատրյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՀԺԿ-ն պետք է անցնի 5 տոկոսանող խոչընդոտը, քանի որ «հանրահավաքներին եւ հանդիպումներին գյուղերում միշտ շատ ժողովուրդ է ներկա գտնվել»:



Նա նաեւ հայտարարել է, որ մայիսի 13-ին Ազատության հրապարակում կայանալու է կուսակցության հանրահավաքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---