«Ռաբիզ» երաժշտությունը՝ հանրային արժեք. Դե՞մ եք, թե՞ կողմ

«Ռաբիզ» երաժշտությունը՝ հանրային արժեք. Դե՞մ եք, թե՞ կողմ

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծի հարթակում մրցում են ռեստորանային այն երգիչները, որոնց կատարումները սովորաբար հնչում են ընտանեկան ու տոնական միջոցառումների ժամանակ:

Ժյուրիի հիմնական անդամներն են՝ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը:

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն առաջիններից էր, ով բավականին խիստ քննադատեց նախագիծը:

«Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Պապյանին են միացել մի շարք արվեստի գործիչներ և մտավորականներ: Հաղորդման դեմ ստորագրահավաք է կազմակերպվել Change.org-ում:

PAN-ին հետաքրքրում է Ձեր կարծիքը՝ Հանրայինի եթերում «ռաբիս» երաժշտությունը սահմանափակելու գաղափարի շուրջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---