Microsoft-ն ու Disney-ը միացել են Twitter-ի համար մրցավազքին27 սեպտեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Microsoft կորպորացիան հավակնում է գնել Twitter միկրոբլոգերի ցանցը: 2016-ի ամռանը Microsoft-ն արդեն նման գործարք կատարել է` $26,2 միլիարդով ձեռք բերելով LinkedIn սոցցանցը, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան CNBC-ի վրա հղումով: The Walt Disney Company-ին ևս հայտնել է Twitter-ը գնելու մտադրության մասին: Միկրոբլոգերի հայտնի ցանցը կարող է վաճառվել առաջիկա 35-40 օրում: Facebook սոցցանցն արդեն հայտարարել է, որ հետաքրքրված չէ Twitter-ի գնումով: Ավելի վաղ Twitter-ը գնելու մտադրության մասին հայտնել էին Google և Salesforce ընկերությունները: Գործարքի արժեքը կարող է հասնել ավելի քան $16 մլրդ: Twitter-ի գնման մասին լուրեր են շրջանառվում 2015-ի կեսից սկսած: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միկրոբլոգերի Twitter ծառայությունը չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում` հաշվառման ենթակա նիշերից հանելով լրացուցիչ մեդիաֆայլերը: Ընթերցեք նաև. Twitter-ը սեպտեմբերի 19-ից չեղարկում է նիշերի սահմանափակումը հաղորդագրություններում Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |