Նալբանդյանը Ռայսի համալսարանում Հվ. Կովկասի մարտահրավերների թեմայով ծավալուն դասախոսություն է կարդացել

Նալբանդյանը Ռայսի համալսարանում Հվ. Կովկասի մարտահրավերների թեմայով ծավալուն դասախոսություն է կարդացել

PanARMENIAN.Net - Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես է եկել Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը, որին ներկա են եղել հեղինակավոր վերլուծաբաններ և գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարել է ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է անկախության 25 տարվա Հայաստանի անցած ուղին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական փորձերը` հետ կանգնելու այդ հանդիպումների արդյունքները կյանքի կոչելուց:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը խոսել է ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի նախաձեռնող դերակատարության, տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածության, տարբեր երկրներում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության, սիրիական ճգնաժամի հետևանքների, միգրացիոն հոսքերի, Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակի մասին։

Դասախոսության ավարտին Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ներկաների հարցերին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։ Իր ելույթում նա անդրադարձել է ՀՀ անկախության 25-ամյակին, Բաքվի ապրիլյան ագրեսիային, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակմանը և այլ թեմաների:

Կարդացեք նաև՝ Քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն. Նալբանդյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ կարգավորման զարգացումները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---