Զբոսաշրջիկների հոսքն Անթալիա օգոստոսին կրճատվել է մոտ 50%-ով27 սեպտեմբերի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջիկների ընդհանուր հոսքն Անթալիա օգոստոսին կրճատվել է գրեթե 50 տոկոսով: Այդ մասին հայտնել է Անթալիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չեթինը լրագրողների հետ հանդիպմանը: «Եվրոպացիները վախենում էին այցելել մեզ ահաբեկչությունների պատճառով: Օգոստոսին զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը նվազել է 47%-ով, սակայն սեպտեմբերին հետաքրքրությունն Անթալիայում հանգստի հանդեպ վերականգնվեց»,-ասել է Չեթինը: Ըստ նրա, զբոսաշրջիկների ներհոսքի նվազման պատճառն օգոստոսին պետական հեղաշրջումն էր ու ահաբեկչությունների մտավախությունը: Այդպես, Գերմանիան, որից տարիներ շարունակ 2012-2015թթ. դրական կայուն դինամիկա է եղել, 2016-ին նվազեցրել է զբոսաշրջիկների այցելություններն Անթալիա 38%-ով: «Միայն օգոստոսին Գերմանիայից 170.000-ով պակաս զբոսաշրջիկ եկավ Թուրքիա: 2016-ի օգոստոսին 2015-ի օգոստոսի համեմատ նվազել է զբոսաշրջիկների թիվը Ղազախստանից` 47%-ով, Բելգիայից` 39%-ով, Չեխիայից` 65%-ով»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը: Զբոսաշրջության ոլորտն ապահովում էր Թուրքիայի տնտեսության արտադրողականության 4,5 տոկոսը: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |