Հայաստան. ԱՊՀ դիտորդներն առաջարկում են իրենց գործընկերներին միանալ իրենց հայտարարությանը

PanARMENIAN.Net - ԱՊՀ Դիտորդական առաքելության կազմում էր 239 մարդ: Նրանք ներկայացնում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզական Հանրապետության, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի օրենսդիր, գործադիր, ընտրական մարմինները: ԱՊՀ դիտորդների թվում են նաեւ Բելառուսի եւ Ռուսաստանի միության Խորհրդարանական Ժողովի եւ Համագործակցության մարմինների` ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, Համագործակցության գործադիր տնօրեն Վլադիմիր Ռուշայլոն: Նա նշել է, որ ԱՊՀ միջազգային դիտորդները կատարել են իրենց ֆունկցիաները Հայաստանի օրենսդրության համաձայն, չեն միջամտել ընտրական գործընթացին եւ ղեկավարվել են ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ քաղաքական չեզոքության սկզբունքով:



«Դիտորդներին իրավունք է ընձեռնվել շփվել ընտրական գործընթացի մասնակիցների, գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների հետ: ԱՊՀ Դիտորդական առաքելության շտաբը հանդիպումներ է անցկացրել ԿԸՀ-ում, Դատախազությունում, Ոստիկանությունում եւ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձանաժողովում:



Շտաբի անդամները տեղեկատվություն են փոխանակել քաղաքական կուսակցությունների եւ նրանց նախընտրական շտաբների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում էին ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուների, նրանց վստահված անձանց հետ»,-ասել է Ռուշայլոն:



Նրա խոսքերով, ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական Վեհաժողովը առաջին անգամ Լրատվական-խորհրդատվական կենտրոն էր կազմավորել, որը թույլ կտար Համագործակցության Դիտորդական առաքելությանը լիարժեք գնահատել ընտրարշավի ընթացքը: Իր գործունեության ընթացքում ԱՊՀ երկարաժամկետ դիտորդներն այցելել են բոլոր ընտրատարածքները:



«ԱՊՀ Դիտորդական առաքելությունն աշխատել է բաց եւ հրապարակային: Թողարկվել են երեք տեղեկատվական հաղորդագրություններ, մամլո հաղորդագրություն եւ միջանկյալ զեկույց: Երկարաժամկետ դիտարկման ընթացքում նկատվել են առանձին թերություններ ընտրարշավի կազմակերպման եւ հանձանժողովների աշխատանքում: Դրանք վերաբերվել են, օրինակ, ցուցակների վիճակին, ընտրական կենտրոնների համարներով ցուցանակների եւ տեղամասերի սահմանների մասին տեղեկության բացակայությանը, տեղական ընտրական հանձնաժողովների կազմին: Նման թերություններ են արձանագրվել թիվ 9, 10, 16, 25 տարածքներում, սակայն կրել են տեխնիկական բնույթ եւ չեն եղել զանգվածային, անմիջապես շտկվել են դիտորդների առաջարկով: Դիտարկման ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակումը նախընտրական քարոզարշավի մասին ԱՊՀ Դիտորդական առաքելության շտաբի ղեկավաության եւ ԵԱՀԿ Դիտորդական առաքելության ղեկավարության, երկու առաքելությունների երկարաժամկետ դիտորդների հանդիպումների ժամանակ»,- ընդգծել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---