ԱՊՀ դիտորդները նպատակահարմար են համարում Հայաստանի ԸՕ կատարելագործումը

PanARMENIAN.Net - «ԱՊՀ Դիտորդկան առաքելության փորձագետները վերլուծել են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի համապատասխանությունը ԱՊՀ մասնակից երկրների Ժողովրդավարական ընտրությունների չափանիշների, ընտրական իրավունքների եւ ազատությունների մասին կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է եւ վավերացրել: Փորձագետները նշում են, որ Ընտրական օրենսգրքում հաշվի են առնված նշված Կոնվենցիայի չափանիշները»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն: «ՀՀ ԸՕ-ն ներկայիս խմբագրությամբ ամուր հիմք է ապահովում ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Այնուամենայնիվ, ըստ ԱՊՀ դիտորդների, ցանկալի է, որ այն հետագայում եւս կատարելագործվի եւ ճշտվեն նրա առանձին նորմերը: Բացի այն ընտրողներից, որոնք ստացիոնար բուժման են գտնվում բժշկական հաստատություններում, շարժական քվեատուփերով քվեարկելու հնարավորություն կարելի էր ընձեռնել նաեւ այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել»,-նշել է նա:



Վ.Ռուշայլոի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ «դիտորդները հնարավոր են համարում քննարկել այն հարցը, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները իրավունք ունենան ընտրության օրը ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկել այն անձանց, որոնք այդ տեղամասի բնակիչ են եւ կներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, սակայն չունեն լիազոր մարմնի տեղեկանք կամ դատարանի որոշում քվեարկելու թույլտվության մասին»:



Ըստ դիտորդների, Ընտրական օրենսգրքով նախատեսված առանձին գործողություններ (քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը, կնիքով կնքելը) չափազանց երկարացնում են քվեարկության գործընթացը եւ ավելորդ են: Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ԱՊՀ դիտորդների հետ հանդիպումների ժամանակ նույնպես իրենց կարծիքն են հայտնել ԸՕ առանձին նորմերի հետագա կատարելագործման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---