«Ժառանգություն» կուսակցությունը հաղթահարել է 5-տոկոսանոց արգելքը, սակայն այդ ցուցանիշը համարում է նվազեցված

PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը (ղեկավար` Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյան) հաղթահարել է 5-տոկոսանոց արգելքը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Մինչդեռ կուսակցությունում այդ ցուցանիշը համարում է նվազեցված: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: «Այդ տվյալները ոչ մի կերպ չեն արտահայտում քվեարկության իրական արդյունքները»,-հայտարարել է նա: Շտաբի համակարգողը նշել է, որ կուսակցությունը սպասում է վերջնական տվյալների հրապարակմանը, որ պետք է ներկայացնի ԿԸՀ-ն: «Սակայն խոսքը գնում է ոչ թե 5, այլ 10 տոկոսի մասին: Մենք հուսով ենք ստանալ շատ ավելի բարձր արդյունք»,-ասել է Խուրշուդյանը:



Հիշեցնենք, որ կիրակի օրը Խուրշուդյանը հաղորդել է լրագրողներին, որ «Ժառանգությունը» համաձայն չէ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հետ, որոնց համաձայն կուսակցությունն ըստ քվեարկողների թվի զբաղեցնում է 12-րդ տեղը: Նա նշել է, որ ըստ կուսակցության մոտ առկա ընտրատեղամասերի արձանագրությունների «Ժառանգությունը» զբաղեցրել է 1-2 տեղը Երեւանում եւ 3-4 տեղը հանրապետության մարզերում»,-հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Նշենք, որ 5-տոկոսանոց արգելքը հաղթահարել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր «Օրինաց երկիրը»: Բացի այդ, 5-տոկոսանոց արգելքը հաղթահարելու հնարավորություն ունեն Միացյալ աշխատանքային կուսակցությունը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---