Հայաստանի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները բարելավում գրանցեցին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի դիտորդները գտնում են, որ մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մեկ քայլ առաջ գրանցեցին: Այդ մասին ասվում է մայիսի 13-ին Երեւանում դիտորդների տարածած հայտարարության մեջ: Հայաստանի իշխանությունները գովեստի են արժանի Ընտրական օրենսգրքում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Ընտրարշավն անցավ աշխույժ եւ լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում: Ընտրությունների օրն անցավ հանգիստ, առանց մեծաքանակ խախտումների, սակայն եղան նաեւ կեղծիքներ: Խնդիրներ առաջացան ցուցակների եւ քվեների հաշվառման ժամանակ, ինչպես նաեւ եղան միտումնավոր կեղծումների առանձին դեպքեր»,-նշվում է փաստաթղթում:



Դիտորդներն ընդգծում են, որ ընտրություններում հստակ առաջընթաց է գրանցվել, ինչը լավ ազդանշան է Հայաստանում ժողովրդավարության կայացման համար: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնե Տինսգաարդի խոսքերով, այժմ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության ամրապնդման համար: «Դա կպահանջի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ջանքերի եւ ցանկությունների համախմբում: Ես հուսով եմ, որ մենք այդ առաջընթացի ականատեսը կլինենք հաջորդ տարիներին»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---