«Օրինաց երկիրը» մտադիր է «դատական կարգով պահանջելՀայաստանում կայացած ընտրությունների արդյունքների վերանայում»

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը (առաջնորդ` Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «դատապարտում է 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, եւ դրանց հետեւանքով ստացված արդյունքները»: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «կուսակցությունը փաստում է, որ քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքում տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ: Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ընթացքում աղաղակող թերությունները եւ արդյունքների իրական պատկերի խեղաթյուրումները լիիրավ հիմք են հանդիսանում կասկածի տակ առնելու ընտրությունների օրինականությունը: «Օրինաց երկիրը» հայտարարում է, որ իշխանությունների կողմից իրականացվել են նպատակային ճնշումներ կուսակցության նկատմամբ ինչպես նաեւ տարաբնույթ այլ մեթոդներ կուսակցության քվեների պակասեցման համար: Կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրությունների արդյունքների դատական գանգատարկման գործընթաց` ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով եւ հենց այդ հիմնավորմամբ չի ստորագրելու ընտրությունների արդյունքների ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---