Ընդդիմությունը հրաժարվել է ստորագրել ՀՀ ԿԸՀ-ի ընտրությունների նախնական արդյունքների հանրագումարային արձանագրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր ամփոփել է համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն 5-տոկոսանոց խոչընդոտը հաղթահարել են 5 կուսակցություններ: ԿԸՀ անդամներ Ֆելիքս Խաչատրյանը, Սոնա Սարգսյանն ու Զավեն Պլուզյանը, ովքեր համապատասխանաբար ներկայացնում են «Արդարություն» դաշինքը, «Օրինաց երկիր» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները, հրաժարվել են ստորագրել հանրագումարային արձանագրությունը: Նրանք բոլորը հիմնավորել են իրենց դիրքորոշումը նրանով, որ «մայիսի 12-ին զանգվածային խախտումներ են թույլ տրվել»:



5-տոկոսանոց խոչընդոտը հաղթահարել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը- 457,032 ձայն (32,8 տոկոս), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը- 204,443 ձայն (14,7 տոկոս), «Դաշնակցություն» կուսակցությունը- 177,192 ձայն (12,7 տոկոս), «Օրինաց երկիր» կուսակցությունը- 95,256 ձայն (6,8 տոկոս), «Ժառանգություն» կուսակցությունը- 80,890 ձայն (5,8 տոկոս):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---