14 մայիսի 2007 - 15:30 AMT
ԵԽԽՎ-ն լսումներ է անկացնելու «սառեցված» հակամարտությունների հարցով
Երեքշաբթի Սկոպյե քաղաքում (Մակեդոնիա) Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական կոմիտեի նիստին լսումներ կանցնեն «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ, այդ թվում Հարավային Կովկասում: ԵԽ անդամ-երկրների պատվիրակներն իրենց դիրքորոշումը կհայտնեն տարածաշրջանային հակամարտությունների հարցով:

Բացի այդ, ԵԽԽՎ Դիտորդական կոմիտեն կքննարկի Բուլղարիայում անցկացրած մոնիթորինգի եւ Մոլդովայի կողմից ԵԽ առջեւ իր պարտավորությունների կատարման արդյունքները, հայտնում է Ինտերֆաքսը: