Պետերբուրգի հայ համայնքի նախագահն ափսոսում է Էրմիտաժում միջադեպի համար28 սեպտեմբերի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի Ազգային մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանն ափսոսանք է հայտնել Էրմիտաժում կայանալիք Արևելյան դրամագիտության մասին միջազգային կոնֆերանսում «Դրամահատությունն Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827թթ.)» զեկույցի վերանվանման կապակցությամբ: «Մենք միշտ վստահ ենք եղել, որ համաշխարհային հեղինակություն ունեցող նման գիտական հաստատություններում, ինչպիսին Էրմիտաժն է, հարգանքով են վերաբերվում պատմությանն ու պատմական ճշմարտությանը: Սակայն, այս դեպքում պատմական իրողությունն ու գիտական ճշմարտությունը զոհաբերվել են սխալ հասկացված քաղաքական կոռեկտությանը»,-ասվում է Կարեն Մկրտչյանի պաշտոնական հայտարարության մեջ: «Տպավորություն է ստեղծվում, որ հակահայկական հիսթերիայի ճնշման տակ, խորհրդաժողովի կազմակերպիչները զարմանալիորեն արագ նահանջեցին, նույնիսկ չփորձելով պաշտպանել պատմական անաչառությունը: Հայ ժողովրդին և նրա ստեղծած ինքնատիպ քաղաքակրթությունը անհնար է դուրս մղել համաշխարհային պատմությունից»,-ասվում է Մկրտչյանի հայտարարության մեջ: «Փառք ու պատիվ նրանց, ով սատարում է ճշմարտությանը, և խղճի արթնացում բոլոր նրանց, ով նահանջում է դրանից»,-ասել է Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը պաշտոնական բողոք էր հղել Էրմիտաժին` պահանջելով փոխել «Դրամահատությունն Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827թթ.)» զեկույցի անվանումը: Ադրբեջանական կողմը «վրդովվել է », քանի որ Երևանը, Նախիջևանն ու Ղարաբաղը Հակոբյանի և Պետրովի զեկույցում ներկայացված են որպես Արևելյան Հայաստանին պատկանող տարածքներ, իսկ 1747-1827թթ. տարածքում շրջանառվող դրամական միջոցները՝ հայկական: Ուղերձում ասվում է. «Մենք վրդովված ենք զեկույցի ձևակերպումից: Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են մնում, առճակատման խորացումը տարակուսանք է առաջացնում»: Սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի թանգարանի պահանջը և հանել է Հակոբյանի և Պետրովի զեկույցից Արևելյան Հայաստան բառակապակցությունը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |