Հայաստանը հաստատել է՝ մասնակցելու է «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին28 սեպտեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և ևս 16 երկիր հաստատել են մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2016» երաժշտական մրցույթին: Մրցույթը տեղի կունենա Մալթայում 2016-ի նոյեմբերի 20-ին: Այս անգամ մրցույթին կմասնակցեն 9-14 տարեկան երիատասարդ տաղանդները Հայաստանից, Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից: «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 14-րդ անգամ: 10-ամյա ընդմիջումից հետո այս անգամ կմասնակցի նաև Լեհաստանի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Իսրայելը մասնակցում է 4-ամյա ընդմիջումից հետո, 2015-ին մրցույթին չէր մասնակցել նաև Կիպրոսի ներկայացուցիչը: 2015-ին «Մանկական Եվրատեսիլի» հաղթող դարձավ Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուոկունիերեն: Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանը՝ Միկան, LOVE՝ «Սեր» երգով գրավեց երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 176 միավոր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից և բավականին մեծ հաջողությունների է հասել: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը հնարավորություն էր ընձեռել մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: 2007-ին մրցույթում ՀՀ պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ Compass Band-ը՝ 2012-ին, և Բեթթին՝ 2014-ին գրավել են երրորդ հորիզոնականները: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», մանկականում հաղթանակը չի նշանակում, որ հենց հաղթող մասնակցի երկրում է անցկացնելու հաջորդ տարվա մրցույթը: Որոշումը կայացնում է մրցույթը ղեկավարող խումբը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |