ՎԶԵԲ-ը ՀՀ-ում ավելի քան 9.000 տնային տնտեսության է աջակցել վերջին 3 տարում28 սեպտեմբերի 2016 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում վերջին երեք տարիներին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագիրը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 9,000 տնային տնտեսությանը և 17 ընկերությանը՝ տրամադրելով 15 մլն եվրոյի չափով վարկեր՝ նախատեսված կովկասյան տարածաշրջանում էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու համար: Սա հնարավորություն է տվել հաճախորդներին խնայել տարեկան մոտ 128 ԳՎտժ էներգիա, ինչը հավասարազոր է մոտ 10,000 տնային տնտեսությունների տարեկան էներգիայի պահանջին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագրի նախաձեռնությամբ Երևանում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել էներգաարդյունավետության վերաբերյալ ֆորում Հայաստանում գործող բիզնեսների համար: Միջոցառումն անցկացվել է EU4Energy թեմայի ներքո՝ Եվրոպական միության Էներգախնայողության օրերի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Ֆորումն արդյունավետ հարթակ ծառայեց հիմնական շահակից կողմերի ու Հայաստանում գործող բիզնեսների համար՝ քննարկելու էներգաարդյունավետ ներդրումներ կատարելու ֆինանսավորման հնարավորություններն ու շահավետությունը: Միջոցառմանը ներկա էին Էներգոկրեդիտ ծրագրի դոնոր կազմակերպությունների՝ ՎԶԵԲ-ի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՀՀ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, գործընկեր բանկերի, բիզնեսների և հանրային կառույցների ղեկավար աշխատակիցներ: Էներգոկրեդիտը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ծրագիրն է, որն իրականացվում է Եվրոպական միության և Ավստրիայի ֆինանսների նախարարության համաֆինանսավորմամբ: «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նպատակներից մեկը Հայաստանում և այլ երկրներում կայուն և մրցունակ տնտեսություն կառուցելն է»,-նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: «Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան գլոբալ տաքացման փոփոխությունները մեղմելու ԵՄ-ի հանձնառության հիմքում են: Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգործարկի խթանիչներ էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների համար, և Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին` ապահովելու համար Հայաստանի կողմից արդյունավետ և անկախ կերպով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների օգտագործումը», - նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Կորպորատիվ վարկերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանում գործընկեր բանկերի ու ֆինանսական հաստատությունների օժանդակությամբ, ինչպիսիք են՝ HSBC Հայաստանը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ԱԿԲԱ լիզինգը, Ինեկոբանկը, ՍԵՖ Ինտերնեյշնլը և ԱրմՍվիսԲանկը: Էներգոկրեդիտը տրամադրում է նաև վարկեր անհատնեին՝ բնակարաններում էներգաարդյունավետ վերանորոգում կատարելու և էներգախնայող սարքավորումներ գնելու համար՝ ջեռուցման, օդորակման և էներգիայի օգտագործման ծախսերը նվազեցնելու նպատակով: Այս ներդրումն օգնում է տնային տնտեսություններին նվազեցնել էներգիայի սպառումը ինչն էլ, իր հերթին, օգնում է խնայել գումար և պահպանել շրջակա միջավայրը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |