«Ինֆորմ-մոբիլ» միջազգային ընկերությունը դուրս է գալիս Հայաստանի շուկա

PanARMENIAN.Net - «Ինֆորմ-մոբիլ» միջազգային ընկերությունը դուրս է եկել Հայաստանի VAS շուկա: Համապատասխան պայմանագիր է կնքվել «ԱրմենՏել» բբջային կապի պրովայդերի հետ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին «Ինֆորմ-մոբիլ» ընկերության PR բաժնի ղեկավար Անտոն Յակիմովը, համաձայնագիրը «ԱրմենՏելի» հետ ենթադրում է «Ինֆորմ-մոբիլ» ընկերության գլխավոր արտադրանք «Ծանոթություն»-ի, ինպես նաեւ «Ֆորում» բազմապրոֆիլ ծառայության տրամադրում: Երկու ծառայություններն էլ նախատեսված են վերջնական սպառողի համար եւ թարգմանված են հայերեն լեզվով: Ընկերության հետագա ծրագրերի շարքում է Հայաստանում բիզնեսի դիվերսիֆիկացիան, ինչպես նաեւ հետագա ընդլայնում դեպի ԱՊՀ եւ հեռավոր արտերկրի երկրներ:



«Ինֆորմ-մոբիլի» գործադիր տնօրեն Դմիտրի Տիմոշչենկոյի կարծիքով, Հայաստանի շուկա ելնելուն աջակցել է պորվայդերի ռազմավարությունը, երբ օպերատորի հետ հարաբերությունները կառուցվում են գլխավոր գործընկերի մակարդակով:



Հայաստանը 9-րդ երկիրն է, որտեղ տրամադրվում են «Ինֆորմ-մոբիլի» ծառայությունները: Բացի Ռուսաստանից եւ Հայաստանից, մինչ այդ այս ընկերությունը ռուս պրովայդերներից առաջինն էր դուրս եկել Բելառուսի (2003 հունիս), Ուկրաինայի (2003 օգոստոս), Ղրղզստանի (2005 մարտ), Ուզբեկստանի (2005 ապրիլ), Տաջիկստանի (2005 դեկտեմբեր) եւ Վրաստանի (2006 ապրիլ) շուկաներ:



«Ինֆորմ-մոբիլ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին. այն բջջային կապի օպերատորների բաժանորդներին տրամադրում է զվարճալի եւ տեղեկատվական ծառայությունների ամբողջական շրջանակ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---